Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Քո ցանկացած հաջողությունը

Քո ցանկացած հաջողությունը
19.06.2024 | 00:08

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 19

Մտեք հնազանդության արահետը: Այդ արահետն է առաջնորդում Աստծո Աթոռին:

Ձեր հաջողության գանձն այն գանձը լինի, որ անհրաժեշտ է նյութական ասպարեզում Իմ թագավորության հաստատման համար ի նպաստ դրված, և լինի հոգևոր հրաշալիքների այն ծածկված գանձը, որ Իմ կողմից հայտնվում է միայն նրանց, ովքեր փութաջանորեն փնտրում են այդ հրաշալիքները, և դրանք այն գանձերն են, որ գտնվում են ճանապարհի վերջում:

Մի կետից (Իմ թելադրանքից կամ խոստումից) մինչև մյուս կետը պետք է արթուն լինեք և հետևեք, որպեսզի կարողանաք հասնել ձեր ցանկացած հաջողությանը:

Ներկայումս ձեր բոլոր գործերը գտնվում են դեռ նյութական աստիճանահարթակի վրա, երբ հոգևորը միայն օժանդակում է նյութականին:

Բայց երբ հասնեք ձեր նյութական նպատակներին, որ Իմ Թագավորության հաստատման համար եք ի նպաստ դրել, այդ ժամանակ արդեն նյութականը կնպաստի հոգևոր նպատակներին:

Դիտվել է՝ 2265

Մեկնաբանություններ